El Confidencial. Ռոնալդուն բանակցություններ է վարում «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգման համար

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն արդեն սկսել է բանակցություններ վարել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, տեղեկացնում է  ElConfidencial-ը:

Կողմերը ցանկանում են թարմացնել Ռոնալդուի պայմանագիրը մինչև 2020թ-ը:

Նշենք, որ պորտուգալացու ներկայիս պայմանագիրը ավարտվում է 2018թ-ի ամռանը: Ոսկե գնդակի եռակի դափնեկիրը նախընտրությունը տալիս է «Արքայական» ակումբին, սակայն դիտարկում է ՊՍԺ-ից և «Մանչեսթեր Յունայթեդից» ստացած առաջարկները ևս:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ հարձակվողը հանդիպել է  ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաֆիի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ