El Confidencial. «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել Անտուան Գրիզմանի համար նշված հրաժարագինը

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Անտուան Գրիզմանը շարունակում է հետաքրքրել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ինչպես հաղորդում է El Confidencial-ը, անգլիական ակումբը պատրաստ է ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստին ցանկացած գումարի դիմաց: «ՄՅՈՒ»-ն դեմ չէ վճարել Անտուան Գրիզմանի պայմանագրի մեջ նշված հրաժարագինը, որը կազմում է 80 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը անցկացրել է 51 հանդիպում, խփել 37 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ