Ըմբշամարտի ԵԱԱ. Սերգեյ Սիմոնյանը նվաճեց բրոնզե մեդալ

Ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում այսօր խաղային առաջին օրն էր: Պայքարի էին մտել հունահռոմեական ոճի 3 հայ ըմբիշներ:

Մինչև 50 կգ քաշային Սերգեյ Սիմոնյանը շատ լավ մեկնարկեց առաջնությունում և մոտ էր եզրափակիչ դուրս գալուն, սակայն կիսաեզրափակչում 4-6 հաշվով զիջեց ռուս Վլադիսլավ Մելնիկովին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սիմոնյանը 2-1 հաշվով առավելության հասավ Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլետ Տաալիբեկովի նկատմամբ` առաջին մեդալը բերելով Հայաստանի թիմին:

Մինչև 60 կգ քաշային Գևորգ Խումարյանը 1/8 եզրափակչում զիջեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրուշինին 9-4 հաշվով ու լքեց պայքարը:

Մինչև 74 կգ քաշային կարգում Արման Բաղդասարյան պարտվեց մեկնարկային գոտեմարտում, սակայն հետո հնարավորություն ստացավ անցկացնելու սփոփիչ գոտեմարտ: Ցավոք, հայ ըմբիշը չկարողացավ հաջողության հասնել նաև սփոփիչ գոտեմարտում` 8-2 հաշվով պարտվելով Թուրքիայի ներկայացուցիչ Սերկան Ակոյունին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ