Ըմբշամարտի ԵԱԱ. Սերգեյ Սիմոնյանը կիսաեզրափակչում է, Գևորգ Խումարյանը լքում է պայքարը

Ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում 50 կգ քաշային ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում Սերգեյ Սիմոնյանը 4-4 հաշվով է ավարտել գոտեմարտը իտալացի Ջիովանի Ֆրենիի հետ, սակայն ավելի արժեքավոր հնարք կատարելու շնորհիվ արժանացել է հաղթանակի: Կիսաեզրափակիչում Սիմոնյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Մելնիկովն է:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Գևորգ Խումարյանը 60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում պարտվել է ուկրաինացի Ալեքսանդր Խրուշինին 9-4 հաշվով: Խումարյանը չի մասնակցի սփոփիչ գոտեմարտի, քանի որ ուկրաինացին պարտություն է կրել քառորդ եզրափակչում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ