Ըմբշամարտի ԵԱԱ. Սերգեյ Սիմոնյանը ջախջախել է ադրբեջանցի մարզիկին (տեսանյութ)

Ֆրանսիական Մակոն քաղաքում այսօր մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունը: Առաջին օրը պայքարի մեջ են մտել երեք հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ):

Մինչև 50 կգ քաշային կարգում որակավորման փուլում Սերգեյ Սիմոնյանն արդեն առաջին մրցափուլի ընթացքում 8-0 հաշվով պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցիչ Զիյադ Զեյնալովին:

Քառորդ եզրափակչում Սիմոնյանի մրցակիցը կլինի Հաքան Մուրատ (Թուրքիա) – Ջիովանի Ֆրենի (Իտալիա) զույգի հաղթողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ