Ըմբշամարտի ԵԱԱ. Սերգեյ Սիմոնյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ

Ֆրանսիայի Մակոն քաղաքում այսօր մեկնարկած ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում Սերգեյ Սիմոնյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:

Մինչև 50 կգ քաշայինների կիսաեզրափակչում հայ ըմբիշը 4-6 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Մելնիկովից: Հայ մարզիկը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Որակավորման փուլում պարտություն կրած Արման Բաղդասարյանը մինչև 74 կգ կարգում սփոփիչ գոտեմարտերում պայքարելու է բրոնզի համար: Նրա մրցակիցն է Թուրքիան ներկայացնող Սերկան Ակոյունը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Խումարյանը դուրս է մնացել պայքարից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ