Ըմբշամարտի ԵԱԱ. Մխիթար Գրիգորյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

Ֆրանսիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Այսօր պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբշամարտի 55 կգ, 66 կգ և 84 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշները:

55 կգ քաշային կարգում քառորդ եզրափակիչի համար գոտեմարտեց Հայաստանը ներկայացնող Մխիթար Գրիգորյանը: Նրա մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժոն Աբդուլաևն էր: Ուղբեկ ըմբիշը կարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել՝ առավելության հասնելով 11-4 հաշվով:

Քիչ առաջ տեղեկացրինք, որ 1/8 եզրափակիչի համար պայքարում պարտություն է կրել նաև 66 կգ քաշային Հակոբ Ավետիսյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ