Ըմբշամարտի ԵԱԱ. Մալխաս Ամոյանն ու Էդգար Թամազյանը դուրս եկան 1/4 եզրափակիչ, Խաչատրյանը պարտվեց

Ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր երեք հայ մարզիկներ են մրցում:

Մինչև 66 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը որակավորման փուլում 5-0 հաշվով հաղթել է Հնդկաստանը ներկայացնող Ռավինդեր Ռավինդերին ու դուրս եկել 1/8 եզրափակիչ: Այստեղ նա ժամանակից շուտ 9-0 հաշվով պարտության է մատնել սլովակ Լեոշ Դրմոլային ու հասել քառորդ եզրափակիչ:

Մինչև 55 կգ քաշային Էդգար Թամազյանը, պայքարը սկսելով 1/8 եզրափակչից, 6-3 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցիչ Էկրեմ Սուլեյման Օզթուրքին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Մինչև 120 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը ժամանակից շուտ 9-0 հաշվով ջախջախել է Բելառուսը ներկայացնող Պավել Ռուդակուին ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է թուրք Օսման Կենան Յիլդիրիմի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ