Ըմբշամարտի ԵԱԱ. Մալխաս Ամոյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Ֆրանսիայի Մակոն քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարեց Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը: Ամոյանի մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամբեկ Դադովն էր:

Մալխաս Ամոյանը պարտվեց 3:2 հաշվով:

Նշենք, որ այսօր մրցագորգ է դուրս գալու նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանը: Բրոնզե մեդալի համար նա պայքարելու է ռուս Նիկոլայ Իզմայիլովի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ