Ըմբշամարտի ԵԱԱ. Բարսեղյանը 1/8 եզրափակչում է

Ֆրանսիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում այսօր պայքարում են 50-60-74-96 կգ քաշային կարգերի ազատ ոճի ըմբիշները:

Հայաստանը 60 կգ քաշային կարգում ներկայացնող Հարություն Բարսեղյանը 1/16 եզրափակչում  մրցագորգ դուրս եկավ ղազախ Նուրջան Սեյտժանի հետ: Հայ մարզիկը  3-0 վստահ առավելությամբ ավարտեց առաջին մրցափուլը, իսկ 2-րդ մրցափուլում մրցակիցը նկատելիորեն ակտիվացավ, սակայն Հարությունին հաջողվեց դիմակայել և հաղթել 5-4 հաշվով:

1/8 եզրափակչում հայ ազատ ոճի ըմբիշը կգոտեմարտի Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովի հետ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տիգրան Մնացականյանը 1/16 եզրափակչում 15:4 հաշվով պարտվեց Արդրբեջանի ներկայացուցչին:

Իսկ 50 կգ քաշային կարգում քիչ անց պայքարի մեջ կմտնի Արման Անտոնյանը, որը կփորձի նվաճել 1/4 եզրափակչի ուղեգիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ