Ըմբշամարտի ԵԱԱ. Այսօր պայքարի մեջ մտնեն ազատ ոճի ըմբիշները

Ֆրանսիայի Մակոն քաղաքում շարունակվող ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները: Հայաստանն այստեղ ներկայացնում են 6 մարզիկներ, որոնցից այսօր գորգ դուրս կգա 3-ը:

Մինչև 50 կգ քաշային կարգում Արման Անտոնյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի վրացի Ռոբերտի Դինգաշվիլիի հետ: Մինչև 60 կգ քաշային կարգում Հարություն Բարսեղյանը 1/16 եզրափակչում կպայքարի Ղազախստանի ներկայացուցիչ Նուրջան Սեյտժանի հետ: Մինչև 74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Մնացականյանի մրցակիցը 1/16 եզրափակչում ադրբեջանցի է` Մուրատ Սուլեյմանովը: Գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 12:00-ից սկսած:

Նշենք, որ հունահռոմեական ոճի մեր ըմբիշներն այս առաջնությունն ավարտեցին երկու բրոնզե մեդալներով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ