Ըմբշամարտի ԵԱԱ. 3 հայ ըմբիշներ այսօր դուրս կգան գորգ

Ֆրանսիայի Մակոն քաղաքում ընթացող ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում այսօր գորգ դուրս կգան մինչև 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները:

Մինչև 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Էդգար Թամազյանը, ով 1/8 եզրափակչում կմրցի թուրք Էկրեմ Սուլեյման Օզթուրքի հետ:

Մինչև 66 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցն է հնդիկ Ռավինդեր Ռավինդերը:

Մինչև 84 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չունի, իսկ մինչև 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանը որակավորման փուլում կհանդիպի բելառուս Պավել Ռուդակուին:

Որակավորման փուլի գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 12:00-ից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ