Ըմբշամարտի ՊԱԱ. Մալխաս Ամոյանն ու Հակոբ Բաղդասարյանը՝ բրոնզե մեդալակիր

Թբիլիսիում շարունակվում է ըմբշամարտի պատանիների Աշխարհի առաջնությունը:

Մինչև 69 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտեց հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը: Հայաստանի ներկայացուցչի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Արտյոմ Վալասկովիչն էր, որին Ամոյանը հաղթեց 8-0 հաշվով՝ նվաճելով բրոնզե մեդալ:

Մինչև 85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Բաղդասարյանը գոտեմարտում էր ադրբեջանցի Թեհրան Ամինզադեի հետ: Հակոբ Բաղդասարյանը 3-1 հաշվով առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Մինչև 42 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարեց Հայկ Ասատրյանը: Մեր ըմբիշը, ցավոք սրտի, 8-6 հաշվով զիջեց ադրբեջանցի Զաուր Ալիևին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ