Ըմբշամարտի ՊԱԱ. Հայաստանի բոլոր ներկայացուցիչները ձախողեցին բրոնզե մեդալների համար գոտեմարտերը

Ըմբշամարտի պատանիների Աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկեցին ազատ ոճի ըմբիշները:

Մինչև 42 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Առաքել Մովսեսյանը 1/8 եզրափակչում 12-2 հաշվով պարտության մատնեց ղազախ Մադիյար Օրալին, սակայն հաջորդ փուլում 10-0 հաշվով ջախջախվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կուրտ Հենրիին: Սփոփիչ գոտեմարտում Մովսեսյանը 12-10 հաշվով զիջեց իրանցի Սեյեդ Ալի Սեյեդյահա Ազիմիսիյագեղաեհին:

Մինչև 58 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը սկսեց ղազախ Ադիլ Օսպանովի նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակով, սակայն կիսաեզրափակչում 7-4 հաշվով պարտվեց Իրանը ներկայացնող Ամիրհոսեյն Մաղսուդիին: Սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 10-0 հաշվով զիջեց ռուս Վադիմ Բիկոևին:

Մինչև 69 կգ քաշային կարգում ազատ ոճային Գեղամ Գալստյանը 3-2 հաշվով հաղթեց լեհ Սեզարի Մարեկ Սադովսկիին: Հաջորդ փուլում հայ մարզիկը կրկին պարտվեց իրանցի մարզիկի` Սայադ Ղոլամիին: Սփոփիչ գոտեմարտում հայ մարզիկը 4-2 հաշվով հաղթեց հնդիկ Վիշալ Կալիռամանային, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում 7-2 հաշվով պարտվեց ԱՄՆ-ն ներկայացնող Դավիդ Կարին:

Մինչև 85 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը 2-2 հաշվով ավարտեց գոտեմարտը ադրբեջանցի Ահլիման Գուլիևի հետ ու անցավ հաջորդ փուլ: Քառորդ եզրափակչում նա 11-0 հաշվով պարտվեց թուրք Նաիլ Սայարին: Սփոփիչ գոտեմարտում պարտության ժամանակից շուտ պարտության մատնելով կանադացի Հանտեր Լիին` Մարկոսյանը բրոնզի համար գոտեմարտում 5-0 հաշվով զիջեց ռուս Ալիկ Շեբժուկովին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ