Ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակում Արթուր Ալեքսանյանը զիջել է իր դիրքերը

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի առաջնության եռակի, Եվրոպայի 2016 թվականի առաջնության փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը երկրորդն է համաշխարհային վարկանիշային աղյուսակում:

98 կգ քաշային կարգում լավագույնը ռուս Նիկիտա Մելնիկովն է:

Ըմբշամարտի համաշխարհային միության հրապարակած աղյուսակում 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, ով դարձավ Եվրոպայի  2016 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

66 կգ  քաշային կարգում Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը 7-րդ տեղում է:

71 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վարշամ Բորանյանը 10-րդ տեղում է:

75 կգ քաշային, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը զբաղեցնում է 11-րդ, իսկ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Կարապետ Չալյանը՝ 12-րդ հորիզոնականը:

80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը 19-րդն է:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), նա զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն, ով 9-րդն է:

Ըմբշամարտի համաշխարհային միությունը վարկանիշային նոր աղյուսակը կազմել է Ռիգայում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքներով:

ՀԱՕԿ լրատվության բաժին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ