Ըմբշամարտ. Էդգար Ենոքյանն ու Էդգար Խաչատրյանը չհաղթահարեցին որակավորման փուլը

Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտին է մոտենում ըմբշամարտի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:

Առաջին փուլում մրցագորգ են դուրս եկել ազատ ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում հանդես եկող Էդգար Ենոքյանն ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի 130 կգ քաշային կարգում հանդես եկող Էդգար Խաչատրյանը:

Մեր երկու ըմբշամարտիկներն էլ պարտություն կրեցին մեկնարկային գոտեմարտում՝ չհաղթահարելով որակավորման փուլի արգելքը:

Էդգար Ենոքյանի նկատմամբ առավելության հասավ ռումինացի Միխայել Մանեան(4:4), իսկ Էդգար Խաչատրյանը պարտվեց հունգարացի Բալինտ Լամին(5:0):

Կարդացեք նաև՝ Ըմբշամարտ. Ճանապարհ դեպի Ռիո

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ