Ըմբիշ Ռոման Ամոյանը զրկվեց ուղեգիր նվաճելու հնարավորությունից

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երրորդ մրցաշարը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը 4:4 հաշվով պարտվել է թուրք Ռահման Բիլիչուն մեկնարկային գոտեմարտում, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում եզրափակչի մասնակիցները: Այսպիսով, Ամոյանը զրկվել է Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորությունից:

Վարկանիշների համար կպայքարեն նաև ազատ ոճայինները, ովքեր մրցագորգ դուրս կգան մայիսի 8-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ