Ըմբաշամարտի ԵԱԱ. Տիգրան Մնացականյանը ջախջախիչ պարտություն է կրում ադրբեջանցի մարզիկից

Ֆրանսիայի Մակոն քաղաքում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունը:

74 կգ. քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Տիգրան Մնացականյանը  1/16 եզրափակչում գոտեմարտեց ադրբեջանցի Մուրատ Սուլեյմանովի հետ: Հայ ըմբիշը 15:4 հաշվով պարտություն  կրեց և դուրս մնաց հետագա պայքարից:

Նշենք, որ Հայաստանից այսօր պայքարի մեջ կմտնեն ևս 2 մարզիկ:Մինչև 50 կգ քաշային կարգում Արման Անտոնյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի վրացի Ռոբերտի Դինգաշվիլիի հետ: Մինչև 60 կգ քաշային կարգում Հարություն Բարսեղյանը 1/16 եզրափակչում կպայքարի Ղազախստանի ներկայացուցիչ Նուրջան Սեյտժանի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ