Էդինսոն Կավանին կողմնորոշվել է «ՊՍԺ»-ում իր ապագայի շուրջ

«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է L’Equipe-ը:

Ըստ պարբերականի՝ փարիզյան ակումբը հունվարի կեսերին կհայտարարի ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ մինչև 2020 թվականը համաձայնագրի երկարաձգման մասին: Կավանիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի ամռանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է չինական «Տյանցզին Սունցզյանը», որը պատրաստ է Կավանիին վճարել տարեկան 20 մլն եվրո:

Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 18 գոլի հեղինակ (5-ը՝ 11-մետրանոցից):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ