Էդինսոն Կավանին կարող է վերադառնալ Իտալիա

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է վերադառնալ «Նապոլի»:

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, նեապոլիտանական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը արդեն հանդիպել է փարիզյան ակումբի ներկայացուցիչների հետ: ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Կավանիին, սակայն մինչ այդ պետք է ուրուգվայցուն փոխարինող գտնի:

Իտալական ակումբը արդեն խոսել է ֆուտբոլիստի հետ: Վերջինս պատրաստ է նորից կարիերան շարունակել «Նապոլիում»:

Նշվում է, որ Կավանիին ՊՍԺ-ում կարող է փոխարինել Կարիմ Բենզեման:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ