Էդգար Մանուչարյանը հեռանում է «Ուրալից»

Հայաստանի ազգային հավաքականի ու Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը հեռանում է իր թիմից: Այս մասին Մանուչարյանը հայտնել է Ինստագրամի իր էջի միջոցով:

«Սիրելի՛ ընկերներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եկատերինբուրգի «Ուրալում» անցկացրած այս 5 տարվա համար: Ես շատ բաների եմ հասել թիմի հետ. դուրս եմ եկել Պրեմյեր լիգա, միշտ զգացել եմ ղեկավարության հավատն իմ նկատմամբ ու երկրպագուների աջակցությունը, բայց, ավաղ, ամեն ինչ մի օր ավարտվում է, և ես ցանկանում եմ հաջողություն մաղթել նրանց:

Ես ազնիվ եմ եղել առաջին օրվանից մինչև վերջ, լավ ընկերներ եմ ձեռք բերել: Եզրափակելով ցանկանում եմ ակումբի ղեկավարությանը մաղթել, որ չմոռանան՝ ինչքան բարդ է ֆուտբոլիստների համար, պետք է գնահատել և հարգել նրանց: Սրտիս մի մասը թողնում եմ Եկատերինբուրգում: Բոլորին հաջողություն և ամենայն բարիք»,- գրել է Մանուչարյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ