Էդգար Մանուչարյան. «Թայլանդում ինձ հարցնում էին. «Սա քո մակարդակը չէ, ինչո՞ւ ես եկել այստեղ»

Եկատերինբուրգի «Ուրալի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր կարիերայի այն փուլի մասին, երբ հանդես էր գալիս թայլանդական «Ռատչաբուրիի» կազմում: Նա այնտեղ մասնակցել է միայն ընկերական խաղերի և չի անցկացրել պաշտոնական որևէ հանդիպում:

-Թայլանդը լավ երկիր է: Այնտեղ ինձ ամեն ինչ դուր էր գալիս: Այնտեղ լրիվ այլ աշխարհայացք է: Մարդիկ շատ բարի են: Երբ պետք է, անպայման կօգնեն քեզ: Նրանց հետ կարելի է շփվել ցանկացած թեմայի շուրջ: Քեզ ուշադրությամբ են լսում, տալիս խորհուրդներ: Ֆուտբոլն այնտեղ այդքան մասսայական չէ, որքան Ռուսաստանում: Բայց այս մարզաձևն այնտեղ զարգանում է:

Անձնական տեսանկյունից որևէ խնդիրներ կայի՞ն:

-Ոչ մի խնդիր չի եղել: Սկզբում որոշակի անհարմարություններ կային: Այնտեղ շատ երկար խցանումներ են լինում, ինչպես Ռուսաստանում:

Հասցրե՞լ եք ճանապարհորդել Թայլանդով:

-Ես Բանգկոկում հաճախ եմ եղել: Գնում էի այնտեղ, քանի որ հարևանությամբ էի ապրում, մեքենայով մեկ ժամվա ճանապարհ էր: Մենք մարզվում էինք ամեն օր: Բայց եթե հանգստյան օր էին տալիս, գնում էի Բանգկոկ: Թայլանդում այլ տեղեր չեմ հասցրել ճանապարհորդել:

Ո՞րն էր Բանգկոկի ամենագեղեցիկ վայրը: 

-Կենտրոնում շատ գեղեցիկ էր, ինչպես Եվրոպայում է: Այնտեղ կարող ես գտնել ամենը, ինչ ցանկանում ես: Բանգկոկը միօրինակ քաղաք չէ: Տեղի աղքատները կարող են գտնվել 50մ հեռավորության վրա այն մեծ կառույցներից, որտեղ բնակվում են հարուստները: Այդպիսի կտրուկ տարբերություն:

Այնտեղ հաճա՞խ էին հարցնում Ռուսաստանի մասին: 

-Հազվադեպ: Միայն մի քանի խաղացողներ էին հետաքրքրվում Ռուսաստանի առաջնությունով: Մեկ ամիս անց այն բանից հետո, երբ այնտեղ էի տեղափոխվել, խաղընկերներս հարցրին ինձ. «Ինչո՞ւ ես եկել այստեղ. այնտեղ քեզ մոտ ամեն ինչ ստացվում էր»: Թայլանդում մի քանի ընկերական խաղեր անցկացրի, որոնցում 5-6 գոլ խփեցի: Ինձ սկսեցին հարցնել. «Սա քո մակարդակը չէ, ինչո՞ւ ես եկել այստեղ»:

Ես պատասխանում էի, որ ամեն ինչ չէ ինձանից կախված եղել: Որոշ գործակալներ խաբեցին: Ես սպասում և սպասում էի: Այնուհետև ժամանակ շատ քիչ էր մնացել, տրանսֆերային պատուհանը փակվում էր: Եվ վերջին պահին առաջարկ ստացա Թայլանդից: Թեև ինքս էլ հասկանում էի, որ ունակ եմ ավելիին:

Էդգար Մանուչարյան.«Հայաստանի հավաքականը սեփական դաշտում կարող է հաղթել բոլորին»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ