Էդգար Դավիդս. «Զիդանը փայլում է, երբ անհրաժեշտ է»

Հոլանդիայի ազգային հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Էդգար Դավիդսը խոսել է իր նախկին թիմակցի՝ Զինեդին Զիդանի՝ «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի հաղթող դառնալու հնարավորության մասին:

«Զիդանի գլխավորությամբ առաջին տարին «Ռեալի» համար այնքան դրական է, որ մարդիկ շատ ակնկալիքներ ունեն նրանցից: Որոշ մարդիկ փայլում են, երբ ճնշման տակ են, մյուսները, ընդհակառակը, կորցնում ենք փայլը: Եթե հիշում եք Զիդանի կարիերան, ապա պետք է պարզ լինի, որ երբ անհրաժեշտ է, նա արդարացնում է սպասելիքները: Հիմա նա ևս դա կանի»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Դավիդսի խոսքը:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Միլանում Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն» պայքարելու են Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչման համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ