Էդեն Ազար. «1-ին և 2-րդ գոլերի ժամանակ սխալվեցինք, 3-րդի մասին իմացանք, երբ արդեն եղել էր»

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարն անդրադարձել է թիմի խաղամակարդակին: Բելգիացու կարծիքով՝ «Չելսին» որևէ արդարացում չունի լոնդոնյան դերբիում կրած պարտության համար:

«Նրանք լավ խաղացին, իսկ մենք պետք է ավելին անեինք: Վերջին երեք խաղերում «Արսենալն» ինը միավոր է վաստակել, մենք՝ մեկ միավոր:

Սա հիասթափեցնող է: Մենք պետք է աշխատենք մեր սխալների վրա ու պատրաստ լինենք առաջիկա խաղերին:

Ոչ մի արդարացում չկա: Վատ էր: Մենք ժամանել էինք հաղթելու համար, բայց սխալվեցինք թե՛ առաջին գոլի, թե՛ երկրորդի ժամանակ, իսկ երրորդ գոլի մասին իմացանք, երբ այն արդեն եղել էր»,- Sky Sports-ը փոխանցում է Ազարի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ