Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանն այսօր կպայքարի մեդալների համար

Ձյուդոյի տղամարդկանց 60կգ քաշային կարգում այսօր խաղարկվելու է մեդալների առաջին հավաքածուն: Հայաստանի թիմի ներկայացուցիչ միակ ձյուդոյիստ, փորձառու Հովհաննես Դավթյանը հենց այսօր կմտնի մեդալների համար պայքարի մեջ:

1/16 եզրափակչում Հովհաննես Դավթյանը պայքարի մեջ կմտնի Ավստրիան ներկայացնող Լյուդվիգ Պայշերի հետ: Նախնական ժամանակացույցով հայ մարզիկի ելույթը կարող է սկսվել մոտ 18:30: Եզրափակիչ փուլեր հասնելու դեպքում նրա ելույթները կշարունակվեն մինչև կեսգիշեր:

Լյուդվիգ Պայշերը ևս շատ փորձառու մարզիկ է, Օլիմպիական խաղերին մասնակցել է 2004թ. սկսած: 2008թ. Պեկինում նվաճել է արծաթե մեդալ, իսկ ահա Լոնդոնում մրցանակային տեղեր չի նվաճել

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ