Ձմռանը Կոմպանին կարող է տեղափոխվել Միլան

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Վենսան Կոմպանին հայտնվել է Միլանի «Ինտերի» ուշադրության կենտրոնում:

Իտալական ակումբը ցանկանում է ձեռք բերել 30-ամյա բելգիացու տրանսֆերը ձմռանը՝ հայտնում է Sport Mediaset-ը:

Նշենք, որ Կոմպանին վնասվածքից ապաքինվելուց հետո ԱՊԼ-ում միայն 1 րոպե է անցկացրել խաղադաշտում:

Կոմպանիի ու «Սիթիի» պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականին: Transfermarkt-ը բելգիացու տրանսֆերը գնահատում է 30 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ