Դուբայ Օփեն 2016. Ու՞մ է զիջել Վլադիմիր Հակոբյանը

Դուբայ Օփենի 8-րդ տուրի հանդիպումներից հետո Վլադիմիր Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Նա  ոչ-ոքի խաղաց Ջոնս Գավեյնի հետ, իսկ մրցաշարի մյուս առաջատար Բորիս Սավչենկոն հաղթեց Իվան Սոկոլովին և սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հակոբյանը 6,5 միավորով կիսում է 2-րդ հորիզոնականը:

8-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը և Լիլիթ Գալոյանը հաղթանակներ տոնեցին:

Այսպիսով Գաբրիել Սարգսյանը իր ակտիվում գրանցել է  6, Զավեն Անդրիասյանը 5,5 , իսկ Լիլիթ Գալոյանը 4 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ