Դրագուն. «Ռուսաստանի առաջնությունում Մխիթարյանից ավելի բարձր կարգի ֆուտբոլիստներ կան»

Բելառուսի ազգային հավաքականի և «Դինամո» Մոսկվայի ֆուտբոլիստ Ստանիսլավ Դրագունը խոսել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Իհարկե Ռուսաստանի առաջնությունում կան Հենրիխ Մխիթարյանից ավելի բարձր կարգի ֆուտբոլիստներ: Օրինակ ՝ «Զենիթի» հարձակվող Հալկը: Նաև կան լավ ռուս ֆուտբոլիստներ, գուցե և ոչ Մխիթարյանի մակարդակի, բայց նրանք վատը չեն:

Շատ հետաքրքիր էր խաղալ Մխիթարյանի դեմ, բայց նաև բարդ էր»,- Դրագունի խոսքերն է մեջբերում Прессбол-ը:

Ավելացնենք, որ մարտի 25-ին կայացած Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպումը ավարտել էր 0-0:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ