Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը մարզական կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»՝ հայտնում է BBC-ն:

Աղբյուրը հայտնում է, որ կողմերը համաձայնության են եկել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Տրանսֆերի արժեքը կկազմի 26 միլիոն եվրո:

Գյունդոգանը վերջերս ծնկի վիրահատության է ենթարկվել, և այդ հանգամանքը չի խանգարել «Սիթիի» ղեկավարությանը ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու որոշումը կայացնելու հարցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ