Դորտմունդի «Բորուսիայի» համար տրանսֆերային պատուհանը փակվա՞ծ է

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հասկացրել է, որ թիմի համար ընթացիկ տրանսֆերային պատուհանը փակված է՝ գրում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» կազմը համալրել են Մարկ Բարտրան, Սեբաստյան Ռոդեն, Մարիո Գյոտցեն, Անդրե Շյուրլեն, Ուսման Դեմբելեն, Էմրե Մորը, Միկել Մերինոն ու Ռաֆայել Գերեյրոն: Թիմից հեռացել են Մաթս Հյումելսը, Իլկայ Գյունդոգանն ու Հենրիխ Մխիթարյանը:

«Բավականաչափ ֆուտբոլիստներ ունենք: Ընթացիկ տրանսֆերային պատուհանին այլևս գործարքներ չենք պլանավորում»,- ասել է Վատցկեն:

Լուսանկարում՝ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ