Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները դեմ են եվրոպական Սուպերլիգային

Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները դեմ են, որպեսզի ստեղծվի եվրոպական Սուպերլիգան:

Գերմանական ակումբի երկրպագուները Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Տոտենհեմի» դեմ խաղի ժամանակ հատուկ պաստառ  էին պատրաստել, որի վրա գրված էր ՝ «ՈՒԵՖԱ Սուպելիգա՞ն. ձեններդ կտրեք»:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ եվրոպական թոփ ակումբների ներկայացուցիչները քննարկել են հնարավոր մրցաշարի ստեղծումը: Սուպերլիգայի գաղափարը այն է, որ այդ մրցաշարին կկարողանան մասնակցել միմիայն թոփ ակումբները ՝ անկախ նրանից, թե որ տեղն են զբաղեցրել իրենց առաջնություններում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ