Դորտմունդի «Բորուսիան» միանում է «Յուվենտուսի» հարձակվողի համար մղվող պայքարին

Transfermarkt.de կայքը տեղեկացնում է, որ Դորտմունդի «Բորուսիան» պայքարելու  է «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի համար:

Գերմանական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Օբամեյանգ – Մորատա զույգը կարող է օգնել «իշամեղուներին» հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթում: Նաև նշվում է, որ գերմանացիները պատրաստ են բավական մեծ գումար վճարել իսպանացու համար:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը եղել Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Դոնեցկի «Շախտյորից» ՝ 27,5 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ