Դորտմունդի «Բորուսիան» կրեց իր առաջին պարտությունը 2016թ.

Երեկ տեղի ունեցավ Եվրոպա լիգայի ¼ եզրափակչի «Լիվերպուլ» – «Բորուսիա» պատասխան հանդիպումը: Անգլիական ակումբը կարողացավ կամայական հաղթանակ տոնել 4-3 հաշվով և դուրս գալ կիսաեզրափակիչ:

Այսպիսով, գերմանական ակումբը կրեց իր առաջին պարտությունը 2016թ.: Վերջին անգամ «իշամեղուները» պարտություն էին կրել 2015թ. դեկտեմբերի 19-ին «Քյոլնից»:

Այդ պարտությունից հետո «Բորուսիան» չէր պարտվել 18 անընդմեջ հանդիպումներում (14 հաղթանակ, 4 ոչ-ոքի):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ