Դորտմունդի «Բորուսիան» կարող է Չեմպիոնների լիգայի ռեկորդ սահմանել

Դորտմունդի «Բորուսիան» մոտ է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արդյունավետության ռեկորդին: Ռեկորդը կրկնելուց «Բորուսիային» միայն մեկ գոլ է բաժանում, չնայած դա հեշտ չի լինելու՝ հաշվի առնելով այն, որ վերջին տուրում մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է:

Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, գերմանական ակումբը, եթե կարողանա գրավել «Ռեալի» դարպասը, կհավասարվի այն երեք թիմերին, որոնք կարողացել են տարբեր մրցաշրջաններում Չեմպիոնների լիգայի խմբային փուլերում դառնալ 20 գոլի հեղինակ: Այդ ակումբներն են «Մանչեսթեր Յունայթեդը»(1998/99թթ.), «Բարսելոնան»(2011/12թթ.) և Մադրիդի «Ռեալը»(2013/14թթ.):

Եթե «իշամեղուները» դառնան մեկից ավելի գոլի հեղինակ, ապա արդյունավետության ռեկորդը նրանց կպատկանի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ