Դոնարումա. «Գլուխս չի պտտվում նրանից, որ իմ տրանսֆերն արժե 170 միլիոն եվրո»

«Միլանի» երիտասարդ դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման անդրադարձել է իր գործակալ Մինո Ռայոլայի խոսքերին: Ռայոլան ասել է, որ Դոնարումայի տրանսֆերն արժե 170 միլիոն եվրո:

«Ռայոլան ասել է, որ իմ տրանսֆերային արժեքը 170 միլիոն եվրո է. ես միշտ հետևում եմ Ռայոլայի խոսքերին:

Այդ գումարի մասին լսելուց գլուխս չի պտտվում: Ես աշխատում եմ մշտապես լավ տրամադրություն պահպանել: Իմ մտքերը միայն «Միլանի» մասին են: Ես ուզում եմ մնալ այստեղ ու օգտակար լինել ակումբին՝ պաշտպանելով նրա գույները»,- Rai Sport-ը փոխանցում է Դոնարումայի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ