Don Balon. Օզիլը կմնա «Արսենալում» միայն մի դեպքում

«Արսենալի» և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը մտադիր է հեռանալ լոնդոնյան ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ըստ իսպանական Don Balon-ի, գերմանացի կիսապաշտպանը պատրաստ է մնալ ակումբում, եթե Արսեն Վենգերը լքի իր զբաղեցրած պաշտոնը:

Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը դեմ չէր լինի վերադառնալ Իսպանիա, որտեղ ժամանակին հանդես է եկել «Ռեալի» կազմում:

Ավելացնենք, որ 31 տուրից հետո «Արսենալը» Պրեմիեր լիգայում 3-րդն է և զիջում է առաջատար «Լեսթերին» 11 միավորով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ