Դիմիտրի Պայե. «Ես չէի պատրաստվում վնասվածք հասցնել Կրիշտիանո Ռոնալդուին

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Դիմիտրի Պայեն Եվրո-2016-ում Պորտուգալիայից պարտություն կրելուց հետո (1–0) հայտարարել է, որ ինքը չէր ուզում վնասվածք հասցնել Ռոնալդուին: Վերջինս Պայեի հետ 8-րդ րոպեին բախման ժամանակ հարված ստացավ ծնկին, որի պատճառով 25-րդ րոպեին փոխարինվեց:

«Դա խաղային պահ էր, ահա և վերջ: Ես փորձում էի գնդակը վերադարձնել և չէի պատրաստվում նրան վնասվածք հասցնել: Ես չեմ սիրում դաշտում «վատ տղայի» դեր տանել: Դրանում կասկած լինել չի կարող»,- Պայեին մեջբերում է Goal.com-ը:

Նշենք, որ երկու ֆուտբոլիստների բախումից հետո Պայեի Instagram-ի էջում մեկ ժամից ավել օգտատերերը հազարավոր վիրավորանքներով, անեծքներով և սպառնալիքներով մեկնաբանություններ են գրել ֆրանսիացու հասցեին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ