«Դիլա» 1-0 «Շիրակ». Գյումրեցիները պարտվեցին նվազագույն հաշվով

  • Եվրոպա լիգա, որակավորման 1-ին փուլ
  • 30 հունիսի, 18:00
  • «Թինգիզ Բուրջանաձե» մարզադաշտ, Գորի, Վրաստան
  • «Դիլա» 1-0 «Շիրակ»
  • Գոլեր՝ 1-0՝ Իրակլի Մոդեբաձե 36՛

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Գյումրու «Շիրակը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց Գորիի «Դիլային»։

19:52. Վերջ. հանդիպումն ավարտված է. «Շիրակը» հյուընկալվելիս պարտվում է նվազագույն հաշվով։

19:51. Սոլոման Ուդոն դեղին քարտ ստացավ, իսկ «Դիլան» տուգանային կիրացնի։

19:47. Խաղը դադարեցվել է. «Դիլայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել։

19:45. Ավարտվում է խաղի հիմնական ժամանակը. մրցավարն ավելացրել է 5 րոպե։

19:43. Նոնիկաշվիլիին փոխարինում է Կատամաձեն։

19:42. Լուկա Ռազմաձեն խախտում է կանոնները Կաբայի հետ պայքարում ու ստանում դեղին քարտ։

19:41. Դաթո Կվիրկվելիան վնասվածք է ստացել և ստիպված է լքել խաղադաշտը։

19:40. Խաղի ավարտին մնաց 5 րոպե, սակայն գրոհում են «Դիլայի» ֆուտբոլիստները՝ ստանալով տուգանային հարվածի իրավունք։

19:37. Գյումրեցիներն ամեն կերպ փորձում են վտանգավոր գրոհ կազմակերպել։ Այս անգամ այն ավարտվեց անկյունային հարվածով։

19:34. Դեղին քարտ է ստանում «Շիրակի» ֆուտբոլիստ Կոնան Կոուակուն։

19:32. Արման Հովհաննիսյանը պարզ իրավիճակում կորցրեց գնդակը, որն առաջացրեց վրացի երկրպագուների բուռն ուրախությունը։

19:31. Կրկին խախտում. այս անգամ՝ Դաթո Կվիրկվելիայի կողմից, սակայն մրցավարը բավարարվեց բանավոր զգուշացմամբ։

19:29. Լևան Նոնիկաշվիլին խախտեց կանոնները Գևորգ Հովհաննիսյանի նկատմամբ ու ստացավ դեղին  քարտ։

19:28. «Դիլայի» ֆուտբոլիստները վտանգավոր գրոհ կազմակերպեցին, սակայն Անատոլի Այվազովն այս անգամ ևս իր տեղում էր։

19:24. Թեյմուրազ Գոնգաձեն հարվածեց Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասին, սակայն գյումրեցիների դարպասապահը կարողացավ առանց դժվարության որսալ գնդակը։

19:22. Փոփոխություն «Դիլայի» կազմում. Թենգիզ Ծիկարիձեին փոխարինում է Թամազ Կիկաբիձեն։

19:21. Տոգանային հրապարակի մատույցներում վրացիները տուգանային հարված էին վաստակել, սակայն այն իրացնելուց հետո իրենց խախտեցին կանոնները «Շիրակի» ֆուտբոլիստի նկատմամբ։

19:18. «Շիրակի» ֆուտբոլիստ Նեմանյա Ստոսկովիչը հարվածեց դեպի դարպասը, սակայն գնդակն այս անգամ էլ շեղ անցավ։

19:17. Մոհամեդ Կաբան հերթական հարվածը կատարեց, սակայն գնդակը մի փոքր շեղ անցավ։

19:15. Լևան Նոնիկաշվիլին ընկնում է մրցակցի տուգանային հրապարակում, սակայն մրցավարը 11-մետրանոց չի նշանակում՝ գտնելով, որ գյումրեցիները թույլ չեն տվել կանոնների խախտում։

19:13. «Շիրակն» սկսում է ակտիվանալ։ Մոհամեդ Կաբայի հեռահար հարվածը, սակայն, շեղ է ստացվում։

19:12. Դրիսա Դիարասուբիան «Շիրակի» կազմում փոխարինում է Ռումյան Հովսեփյանին։

19:10. «Դիլայի» ֆուտբոլիստները տիրում են գնդակին, իսկ գյումրեցիները դեռևս զիջել են նախաձեռնությունը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ