Դիեգո Սիմեոնեն որոշել է, թե երբ կհեռանա «Ատլետիկոյից»

«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որոշել է հեռանալ մադրիդյան ակումբից 2018թ. ամռանը:

Ինչպես հաղորդում է El Confindencial-ը, արգենտինացին, ով 2015թ. 5 տարվա պայմանագիր էր ստորագրել «Ատլետիկոյի» հետ, մտադիր է պայմանագրի ավարտից 2 տարի շուտ լքել իսպանական գրանդը:

Նշենք, որ Սիմեոնեն «Ատլետիկոյում» աշխատում է 2011-ից: Մադրիդյան ակումբի հետ վերջինս հասցրել է նվաճել Լա Լիգայի չեմպիոնությունը, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, դառնալ Եվրոպա լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող և 2 անգամ հասնել ՉԼ-ի եզրափակիչ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ