Դիեգո Սիմեոնեն որակազրկված է մինչև մրցաշրջանի ավարտը

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որակազրկվել է Իսպանիայի առաջնության վերջին 3 տուրերի համար, հայտնում է կատալոնական Sport.es-ը: Մարզիչը պատժվել է «Մալագայի» դեմ վերջին խաղում տեղի ունեցած միջադեպի համար, երբ նա գնդակ մատակարարող պատանուն ստիպել էր լրացուցիչ գնդակ նետել խաղադաշտ՝ մրցակցի գրոհը խափանելու համար:

Նշենք, որ խաղի մրցավարը ընդմիջմանը հեռացրել էր Սիմեոնեին, ինչին մարզիչը առարկություններ չէր ունեցել: Ճիշտ է, արգենտինացի մարզիչը գնդակն անձամբ չէր նետել խաղադաշտ, սակայն հենց նա պատիժ կկրի, քանի որ տեխնիկական գոտում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է հենց մարզիչը:

Սա մեծ կորուստ կլինի «Ատլետիկոյի» համար, որը առաջնության ավարտից 3 տուր առաջ կիսում է առաջին հորիզոնականը «Բարսելոնայի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ