Դիեգո Սիմեոնեն դժգոհ է ու պահանջներ է ներկայացրել «Ատլետիկոյի» ղեկավարությանը

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դժգոհ է ակումբի ղեկավարության վարած քաղաքականությունից, և եթե իր պահանջները չբավարարվեն, արգենտինացի մասնագետը կհեռանա թիմից՝ հայտնում է AS-ը:

Աղբյուրի պնդմամբ՝ Սիմեոնեն վստահ է, որ եթե «հնդկացիների» կազմում լինեին համաշխարհային ֆուտբոլի աստղեր, ապա իրենք կկարողանային Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ հավասար պայքար մղել:

Նշվում է, որ թիմը պատրաստ է բավարարել գլխավոր մարզչի պահանջները: Ամռանը մադրիդյան ակումբը պատրաստվում է ձեռք բերել «Բենֆիկայի» ֆուտբոլիստ Նիկոլաս Գայտանին: Բացի այդ, թիմի ղեկավարությունը խոստացել է Ջեքսոն Մարտինեսի՝ Չինաստան տեղափոխությունից 42 միլիոն եվրո հատկացնել տրանսֆերների համար, որով կարելի է ձեռք բերել, օրինակ, Դիեգո Կոստայի իրավունքները:

«Ատլետիկոյի» ղեկավարությունը պատրաստվում է նաև նոր պայմանագիր առաջարկել Դիեգո Սիմեոնեին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ