Դիեգո Սիմեոնեն «Բավարիային» շրջանցելուց հետո տեսակապով որդու հետ կիսել է ուրախությունը

Երեկ «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում 2-1 հաշվով պարտվեց «Բավարիային»՝ դրանով իսկ ապահովելով եզրափակչի ուղեգիր: Այս մեծ հաջողությունը մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որոշել է կիսել հարազատ որդու հետ:

Արգենտինացի մարզիչը ներխուժել է խաղադաշտ և հեռախոսով տեսակապ հաստատել որդու՝ Ջանլուկայի հետ՝ նրան փոխանցելու տոնական տրամադրությունը, որ կար «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների և երկրպագուների մոտ:

Ջանլուկան Սիմեոների միջնեկ որդին է, որ խաղում է «Ռիվեր Պլեյտի» երիտասարդական թիմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ