Դիեգո Սիմեոնե. «Մրցակիցը «Ռեա՞լն» է. մեր նպատակը նույնն է՝ դուրս գալ եզրափակիչ»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքները, ըստ որի՝ թիմի մրցակիցը լինելու է «Ռեալը»:

«Մրցակիցը «Ռեա՞լն» է. մեր նպատակը նույնն է՝ դուրս գալ եզրափակիչ, և դրա համար անհրաժեշտ է հաղթել մրցակցին: Կարևոր չէ, թե ով է մեզ դիմակայելու. նպատակը մնում է անփոփոխ:

Ես այս պահին մտածում եմ միայն «Էսպանյոլի» հետ առաջիկա խաղի մասին, քանի որ մենք հնարավորություն ունենք ամրապնդվելու երրորդ տեղում: Ուրիշ որևէ բանի մասին չեմ մտածում:

Խաղացողները դիտել են վիճակահանությունը, բայց Լա Լիգան մեզ թույլ չի տալիս շեղվելու մեր խնդիրներից»,- ասել է Սիմեոնեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ