Դիեգո Սիմեոնե․ «Ինձ դուր է գալիս Նեյմարի խաղաոճը. Նա երգում է, պարում և «ոչնչացնում» մրցակցին»

«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմոնեն լրագրողների հետ խոսել է առաջիկա «Բարսելոնայի» դեմ խաղի մասին:

«Անտուան Գրիզմանի հետ հարձակման գծում կխաղա Գամեյրոն, Տորեսը կամ Կորեան: Իմ գլխավորությամբ «Ատլետիկոն» դեռ երբեք չի հաղթել «Նոու Կամպում» և մենք մտադիր ենք փոխել դա»,- ասել է արգենտինացի մասնագետը:

Ասուլիսի ժամանակ Սիմեոնեն անդրադարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարին:

«Նեյմարը յուրահատուկ ֆուտբոլիստ է, ում հաջողվեց վերջերս հաղթել Օլիմպիական խաղերում, չնայած որ նրան քննադատում էին իր հայրենիքում առաջին 2 խաղերի համար, իսկ ինչ վերաբերում է  «Բարսելոնային» նա արդեն գտել է իր տեղը։ Ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստ Նեյմարը նույնպես ունի իր խաղաոճը, որը ինձ դուր է գալիս։ Նեյմարը խաղում է, երգում և «ոչնչացնում» է մրցակցին և նա խոսում է այնտեղ որտեղ պետք է՝ խաղադաշտում»,- ավելացրել է Սիմեոնեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ