Դիեգո Միլիտոն կավարտի իր ֆուտբոլային կարիերան

Արգենտինայի և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Դիեգո Միլիտոն,ով ներկայումս հանդես է գալիս արգենտինական «Ռասինգի» կազմում, հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է ավարտել իր կարիերան:

«Իմ կարիերան կավարտվի այն բանից հետո, երբ պարզ կդառնա Լիբերտադորեսի գավաթի ճակատագիրը: Ակումբի նախագահը արդեն տեղյակ է իմ որոշումից: Եթե ակումբը հասնի մինչև կիսաեզրափակիչ, ապա ուրախ կլինեմ անցկացնել մնացած խաղերը, բայց ոչ ավելին»,- ասել է Միլիտոն:

Դիեգո Միլիտոն ժամանակին հանդես է եկել «Սարագոսայի», «Ջենոայի» կազմերում: 2010թ. հենց Միլիտոյի ֆանտաստիկ խաղի շնորհիվ «Ինտերը» կարողացավ նվաճել 5 տիտղոս ՝ Չեմպիոնների լիգա, Սերիա Ա, Իտալիայի Գավաթ և Սուրպերգավաթ և նաև աշխարհի Ակումբային առաջնության գավաթը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ