Դիեգո Կոստայի տպավորիչ արդյունավետությունը

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում դարձել է 8 գոլի հեղինակ և միանձնյա գլխավորում է ռմբարկուական աղյուսակը:

«Սաուտհեմփթոնի» դեմ հանդիպմանը Կոստան ավելացրեց իր գոլերի քանակը՝ խփելով Անգլիայի Պրեմիեր լիգայում իր 40-րդ գոլը:

Հետաքրքիր է, որ Կոստան այս ցուցանիշին հասել է 64 խաղում:

Համեմատության համար նշենք, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն 71 խաղում է կարողացել 40 գոլի հեղինակ դառնալ Պրեմիեր լիգայում:

Եվրոպայի թոփ 5 լիգաների լավագույն ռմբարկուները

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ