Դիեգո Կոստան ցանկանում է հեռանալ «Չելսիից»

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ, հայտնում է Daily Star-ը:

27-ամյա իսպանացի ֆուտբոլիստը հույս ունի փոխել ակումբային գրանցումը ամառային տարնսֆերային պատուհանի ընթացքում:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Կոստայի ծառայություններով հետաքրքրված  է «Ատլետիկոն,» որի կազմում հանդես է եկել 2007-ից 2014 թթ.: Ակնկալվում է, որ «Կապույտների» ղեկավարությունը կվաճառի ֆուտբոլիստի տրանսֆերը 40 մլն. ֆունտ ստեռլինգի դիմաց;

Ավարտված մրցաշրջանում Կոստան մասնակցել է 41 խաղի՝ դառնալով 16 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ