Դիեգո Կոստա. «Եթե ես լինեի «Բարսայի» կամ «Ռեալի» ֆուտբոլիստ ինձ ընդհանրապես չէին քննադատի»

Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան հայտարարել է, որ իրեն քննադատում են, քանի որ նա չի համարվում «Ռեալի» կամ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: Հարձակվողը «Ֆուրիա ռոխայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում և խփել ընդամենը 1 գոլ:

«Եթե ես լինեի «Ռեալի» կամ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, ապա քննադատները կասեին, որ ես լավ էի խաղում: Ես անցկացրել եմ վատ հանդիպումներ: Այո, ես դա ընդունում եմ: Չեմ գրավում դարպասը, բայց շուտով գոլերը կլինեն: ԶԼՄ-ները չեն ստում, երբ ասում են, որ ես շատ բան չեմ անում ազգային հավաքականի համար: Սակայն պետք է ասել, որ ես լավ եմ խաղում, երբ որ ես իրականում լավ եմ խաղում»,- հայտարարել է Դիեգո Կոստան:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ