Դիեգո Կոստա. «Չեմ փոխվելու»

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան խոստովանել է, որ երբեմն սխալներ է թույլ տալիս, սակայն ընգծել է, որ իր բնավորությունը չի փոխելու:

«Ինձ քննադատում են իմ բնավորության համար, բայց ես վատ ֆուտբոլիստ չեմ: Այո՛, երբեմն ես շատ հեռու եմ գնում, ինչպես ցանկացած ֆուտբոլիստ:

Չեմ փոխվելու, որքան էլ ինձ քննադատեն: Գիտեմ, որ երբեմն սխալներ եմ անում ու պետք չէ անընդհատ  այդ մասին հիշեցնել: Շատ մարդիկ կան, որոնք իմ դեմքին ասում են ճշմարտությունը և դա լավ է: Բոլորն էլ երբեմն կորցնում են ինքնակառավարումը»,-ասել է իսպանացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ