Դիեգո Գոդին. «Հիանալի հարաբերություններ ունեմ Սուարեսի հետ»

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինն անդրադարձել է իր և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի փոխհարաբերություններին:

«Բոլորս կարող ենք հանգիստ լինել. ես հիանալի հարաբերություններ ունեմ Լուիս Սուարեսի հետ: Խաղից հետո մենք խոսել ենք ու սեղմել միմյանց ձեռքը: Աչքիս ստացած հարվածը ֆուտբոլային միջադեպ է, որ տեղի է ունենում, երբ երկու ֆուտբոլիստ մինչև մահ պահում են իրենց թիմի գույները»,- Marca-ն փոխանցում է Գոդինի խոսքը:

Նշենք, որ Գոդինն ու Սուարեսը հանդես են գալիս Ուրուգվայի ազգային հավաքականում: «Ատլետիկոյի» պաշտպանը նաև ուրուգվայցիների ավագն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ